14
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել և իր բարեմաղթանքներ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսել են նաև այս տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պետական այցի մասին:

← Վերադառնալ