20
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ականավոր գիտնական Գրիգոր Գուրզադյանին

album picture
album picture
ՀՀ նախագահի հրամանագրով, ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Արամի Գուրզադյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ականավոր գիտնականին և հանձնել պետական պարգևը, շնորհակալություն հայտնել գիտության բնագավառում նրա մեծ վաստակի համար և նշել, որ առանձնակի հաճույքով է պարգևը հանձնում հատկապես ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին:

← Վերադառնալ