Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
10, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Մոսկվայի պետական համալսարանում
Հարգելի՛ Վիկտոր Անտոնովի,
Հարգելի՛ ուսանողներ, գործընկերներ,
Կցանկանայի նախ երախտագիտության խոսք հղել բուհի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին այսօրվա հանդիպման համար, որը տեղի է ունենում Ռուսաստանի գլխավոր բարձրագույն կրթական հաստատությունում` Մոսկվայի պետական համալսարանում, համաշխարհային նշանակության լավագույն գիտական կենտրոններից մեկում, որը պատվով և արժանապատվորեն կրում է, ինչպես գրել է Ալեքսանդր Պուշկինը, «լուսավորության յուրօրինակ աջակից» Միխայիլ Լոմոնոսովի անունը, ում 300-ամյակը կնշվի մոտ ապագայում:
Ինձ համար մեծ պատիվ է և ուրախություն ձեզ մոտ հյուրընկալվել, քանի որ հենց այս հնագույն կրթական շենքի լսարաններում են դաստիարակվել, ինչպես ասում էր փիլիսոփայության պրոֆեսոր Սոխացկին, «շատ խորաթափանց քաղաքագետներ, իմաստուն քաղաքապետներ, արդար դատավորներ, գերազանց զինծառայողներ», ովքեր հետագայում ակտիվորեն զարգացրել են քաղաքական, գիտական, կրթական, մշակութային կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև, աջակցել են մեր պետությունների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը:
Հարգելի՛ ընկերներ,
Կարծում եմ, որ պետությունների և կառավարությունների ղեկավարների նմանատիպ հանդիպումներն ուսանողների հետ միանգամայն կարևոր են, քանի որ երիտասարդների հետ շփման հնարավորություն են տալիս, ովքեր վաղն անմիջական կապ կունենան երկրի կյանքի հետ, այն կներկայացնեն միջազգային ասպարեզում: Իսկ այս դեպքում` ուղղակիորեն կներգրավվեն հայ-ռուսական հարաբերություններում և դրանց հետագա զարգացման մեջ:
Ինչո՞ւ եմ ես դրանում վստահ: Պարզապես այն պատճառով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները երբեք չեն կրել իրավիճակային բնույթ: Դրանք խոր, դարավոր հարաբերություններ են, որոնք անցել են պատմական բազմաթիվ փորձությունների միջով: Բայց ամենագլխավորը` դրանք մշտապես եղել են բարեկամության, անկեղծ հարգանքի և փոխադարձ աջակցության օրինակ:
Գալիք տարում մենք կնշենք մեր երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Դա կարևոր նշաձող է, քանի որ անցած ժամանակահատվածը մեր ժողովուրդների իմաստնության փորձարկումն էր, այն պահանջում էր միասին ապրելու և ստեղծելու ունակություն նոր պայմաններում: Մենք ոչ միայն պահպանել ենք մեր ժողովուրդների միջև սերնդեսերունդ ձևավորված եղբայրության ավանդույթները, ոչ միայն չենք վերաձևել մեր նոր և նորագույն պատմության դասագրքերը, ոչ միայն պահպանել ենք Հայրենական Մեծ պատերազմում մեր տարած ընդհանուր հաղթանակի հպարտությունը, այլ նաև դուրս ենք եկել դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության նոր, ամենաբարձր մակարդակ:
Անցած տարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի ժամանակ մենք իրականացրեցինք շատ խորհրդանշական, բայց միևնույն ժամանակ բովանդակությամբ չափազանց խորը միջոցառում. բացեցինք ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս սպաների հիշատակին նվիրված վերանորոգված հուշահամալիրը` Պատվո բլուրը: Եթե չեմ սխալվում, դա հետխորհրդային տարածքում ռուս զինվորի առաջին վերականգնված հուշարձանն է: Եվ մենք հպարտանում ենք դրանով, քանի որ այսօր էլ Հայաստանը և Ռուսաստանն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն, միասին դիմակայում են տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին:
Մենք կառուցողական փոխգործակցություն ունենք միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մեր երկրները լուծում են նմանատիպ հարցեր` կապված տնտեսությունների արդիականացման, դրանք զարգացման նորարարության ուղի տեղափոխման հետ` դրանք մրցունակ դարձնելու նպատակով, ի շահ մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացման:
Եթե երիտասարդներից մեկը, ենթադրենք, միջազգային իրավունքի ապագա մասնագետն իր համար փորձի պարզել, թե ինչու են հայ-ռուսական հարաբերություններն այսքան դինամիկ զարգանում, նա հեշտությամբ կհիմնավորի դա տարողունակ, ես կասեի, հսկայական, իրավապայմանագրային բազայի առկայությամբ:
Համաշխարհային տնտեսության ոլորտի մասնագետն անպայման կնկատի, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի առաջին առևտրատնտեսական գործընկերը, հայ-ռուսական կապիտալով համատեղ ձեռնարկությունների քանակը վաղուց անցել է հազարի սահմանը, մեր երկրները համատեղ իրականացնում են մեծ փոխաշահավետ ներդրումային նախագծեր էներգետիկայի, տրանսպորտի, կապի ոլորտներում:
Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները կհայտնաբերեն երկկողմ ռազմավարական գործընկերության խորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեպության ձևաչափում և երկկողմ մակարդակում: Հումանիտար ոլորտի ուսանողը կտեսնի հարստություն և բազմազանություն մեր մշակույթների միահյուսման և փոխներթափանցման մեջ, մեր ընդհանուր մշակութային-քաղաքակրթական ժառանգության անսպառ գանձատանը, մեր ժողովուրդների հոգևոր մտերմության մեջ:
Հարգելի՛ ընկերներ,
Ժամանակակից աշխարհը ենթարկվում է ֆունդամենտալ և դինամիկ փոփոխությունների: Ներկա պայմաններում մեր երկրները միասնական են իրենց մոտեցումներում, որոնք հիմնվում են հավաքական միջոցների ոչ այլընտրանքային մոտեցման վրա բոլորի համար այնպիսի ընդհանուր և կենսական հարցերի լուծման գործում, ինչպիսիք են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, միջազգային ահաբեկչությունը, էկոլոգիական պրոբլեմները, թմրադեղերի սպառնալիքը և այլն: Ավելի ու ավելի պահանջված է դառնում բազմակողմանի դիվանագիտությունը, որն ուղղված է ընդհանուր խնդիրների լուծման հավաքական որոնումներին:
Անկասկած, անցյալի կարծրատիպերի իներցիան չի կարող մեկ ժամում անցնել, քանի որ, ինչպես ասում են, հնից ազատվելը շատ ավելի դժվար է, քան նոր հեռանկարային միտում ընդունելը:
Զարգացնելով հարաբերություններն այս կամ այն ուղղությամբ, Հայաստանը և Ռուսաստանը, միշտ առաջնորդվում են «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» սկզբունքով: Վստահ եմ, որ այսպիսի մոտեցումը թույլ կտա համաձայնեցված և հավաքական կերպով դիմակայել նոր մարտահրավերների ողջ շարքը:
Հայաստանը միշտ հանդես է եկել հենց այդ դիրքից ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում:
Դրան է ուղղված մեր արտաքին քաղաքականությունը, որը հիմնված է փոխշահավետ համագործակցության և շահերի փոխադարձ հարգանքի վրա:
Մենք միշտ առաջնորդվել ենք հարաբերությունների զարգացման և կարգավորման սկզբունքով` առանց մեր գործընկերներին վնասելու:
Հարգելի՛ ընկերներ,
Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական, անվերադարձ ընտրությունը` ի օգուտ համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ ավելի ներգրավվածության ապահովման. համագործակցության միջոցով հակասությունների և հարցերի լուծման ձգտման, շահերի համընկման և մոտեցման կետերի որոնման հիման, այլ ոչ թե առճակատման վրա:
Այդ ճանապարհով մենք պատրաստ ենք այսուհետ ևս առաջ ընթանալ ամբողջ հայ ժողովրդի և Հարավային Կովկասի տարածաշրջանի համար կարևոր` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Ավելի քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ կամարտահայտությամբ իրականացրեց ազատ և ինքնուրույն ապրելու, իր ճակատագրի և խաղաղ ապագայի համար պատասխանատու լինելու իրավունքը:
Ապագա, որին տանող ուղին նա ստիպված էր հարթել իր արժանապատվության, պատվի և կյանքի պաշտպանությամբ, ապագա, որը նա պաշտպանել է` դիմակայելով Ադրբեջանի կողմից սկսած անհավասար պատերազմում:
Մենք հաստատապես համոզված ենք, որ նոր պատերազմը չի կարող լուծել հակամարտությունը: Դիմադրությունը բերում է անկայունության, լարվածության և հրահրում է սպառազինման մրցավազք, էլ ավելի ծանրացնում միջպետական հակասությունները, բորբոքում ազգային և կրոնական երկպառակություն, սպառնալիք ստեղծում այլ պետությունների անվտանգության համար:
Ներածականում, որով սկսվում է Հուգո Գրոթիուսի «Պատերազմի և խաղաղության մասին իրավունքը» տրակտատը, նշված է, որ աշխատությունը գրված է «ի պաշտպանություն արդարության». իսկ արդարությունը կայանում է նրանում, որ խաղաղության իրավունքը միշտ ավելի բարձր է այնպիսի միջոցից, ինչպիսին պատերազմն է:
Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության վրա: Այդպիսին է եղել մեր մոտեցումը նաև ղարաբաղյան շարժման սկզբի տարիներին, երբ մենք պատկերացնել էլ չէինք կարող, որ ինքնորոշման իրավունքի համար ազգի պայքարը կարող է ջարդերի, կոտորածների և էթնիկական զտումների պատճառ դառնալ, որ նախկին եղբայրական հանրապետությունների միջև կստեղծվի արյունալի զինված հակամարտություն:
Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին ակտիվ քայլեր են ձեռնարկվում հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման գործում կողմերին աջակցելու ուղղությամբ: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ղեկավարներին` իրենց միջնորդական ջանքերի համար: Կցանկանայի հատուկ երախտագիտություն հայտնել Դմիտրի Մեդվեդևին այսքան տարիների ընթացքում հետևողական միջնորդական ջանքերի համար, ինչը թույլ տվեց նշանակալիորեն առաջ տանել բանակցային գործընթացը:
Մեր դիրքորոշումը եղել և մնում է անփոփոխ. Հայաստանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ լուծմանը միջազգային իրավունքի և տարրերի ամբողջություն կազմող սկզբունքների հիման վրա, որոնք ուրվագծված են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում` ընդունված Լ’Ակվիլայում, Մուսկոկայում և Դովիլում:
Չնայած բոլոր սպասումներին, միջազգային հանրության անունից բոլոր կոչերին, Կազանում վերջին հանդիպման ժամանակ Ադրբեջանը հերթական անգամ դրսևորեց իր ծայրահեղ ոչ կառուցողական մոտեցումը` մերժելով նախկին փուլերում ձեռք բերված պայմանավորվածությունները, փորձելով փաստացիորեն տապալել բանակցային գործընթացը:
Մեր օրերում անվտանգության և զարգացման փոխկապակցվածությունը ոչ այլընտրանքային բանաձև է: Հենց փոխհարաբերությունների կարգավորման միջոցով ենք մենք տեսնում Հարավային Կովկասի վերածումը համագործակցության և բարգավաճման տարածաշրջանի: Հենց այս դիրքորոշումից ելնելով` մենք նախաձեռնեցինք 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով առանց նախապայմանների, իսկ դրանց համար Հայաստանը, ինչպես հասկանում եք, ավելի քան բավարար հիմքեր ունի, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում, որոնք շրջափակվել են Թուրքիայի կողմից միակողմանի որոշմամբ` խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք նշվել են այդ գործընթացի նախաձեռնման ընթացքում: Գործընթաց, որն այսօր մյուս կողմից պահանջում է քաղաքական կամքի դրսևորում` միջազգային-իրավարար պարտավորությունները կյանքի կոչելու համար:
Հարգելի՛ ընկերներ,
Ժամանակակից աշխարհը շատ արագ է փոփոխվում: Մենք չպետք է հետ մնանք ժամանակից և առավել ևս չպետք է գալիք սերունդներին թողնենք կուտակված պրոբլեմներ և չլուծված հարցերը:
Ես լավատես եմ: Առանց ապագայի հանդեպ հավատի հնարավոր չէ առաջ շարժվել: Այդպիսի հավատի համար ես ունեմ գլխավոր նախադրյալ` մեր երկրների ժողովուրդների միանշանակ հարաբերությունները, մեր հասարակությունների ցանկությունը շարունակել բարեկամությունն ու եղբայրությունը: Ես համոզված եմ հայ-ռուսական հարաբերությունների հիանալի ապագայում, չէ որ այդ ապագայի ստեղծողները նստած են նաև այս սրահում:
Ապագան ձևավորվում է այսօր և այն կանխորոշված է այն գիտելիքների մակարդակով, որոնք ստանում են այսպիսի հեղինակավոր հաստատություններում, ինչպիսին Մոսկվայի պետական համալսարանն է:
Ներկա ուսանողներին ցանկանում եմ հաջողություններ ուսման մեջ, պրոֆեսորադասախոսական կազմին՝ նոր ձեռքբերումներ իրենց գիտական և մանկավարժական գործունեության մեջ: