16
12, 2011

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» և «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» և «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ