21
12, 2011

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը: Նախագահի խոսքով, վերջին շրջանում այն բավականին ակտիվացել է, ինչը դրսևորվում է ինչպես փոխադարձ այցելություններով, այնպես էլ նոր ծրագրերի ակտիվ իրականացմամբ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը վճռական է տարբեր ոլորտներում շարունակելու բարեփոխումները:

Դեսպան Տրայան Հրիսթեան նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ձգտելու է պահպանել այդ մակարդակն ու ավելացնել ջանքերը՝ բոլոր բնագավառներում վստահության, երկխոսության, համագործակցության ամրապնդմանն աջակցելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին:

← Վերադառնալ