22
12, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Իոաննիս Կորինթիոսին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, որի արդյունքում, Նախագահի խոսքով, հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել:

Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և գնահատականի համար՝ հույս հայտնելով, որ հայ և հույն ժողովուրդների միջև առկա բարեկամությունը կշարունակվի և հիմք կհանդիսանա բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել խորացմանը:

← Վերադառնալ