05
01, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի անասնաբուծական տոհմային կայան, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ԼՂՀ նախագահներն այնուհետ այցելել են Մարտակերտ շրջկենտրոնի հիմնանորոգված հիվանդանոց, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանն այսօր եղել են նաև Մաղավուզի քարածխի հանքավայրում, որտեղ նրանց ներկայացրել են քարածխի արդյունահանման ուղղությամբ նախատեսվող և ընթացիկ աշխատանքները: Հայաստանի և Արցախի նախագահները մասնակցել են նաև 5.9 ՄգՎտ հզորությամբ «Թրղի-2» ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան:

← Վերադառնալ