Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
10
01, 2012
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր տեսլականը` կարևորելով այս նորաստեղծ կառույցի առաքելությունը:
Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման և կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման և իրականացման ձևով: Սերժ Սարգսյանի խոսքով, այս գործընթացի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ 2011 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի ելակետային պահանջներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է:
«Հանձնաժողովի ստեղծման ու գործունեության հետ կապված հարցերն այսուհետ, բնականաբար, լինելու են հանրային հատուկ ուշադրության օբյեկտ: Իսկ հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- ընդգծել է Նախագահը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, հանձնաժողովի առաքելությունը՝ երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է և «արդար կառավարման» համակարգի ներդրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար առավել թափանցիկ ու հրապարակային դարձնելը: Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ Նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ:
«Կարծում եմ, որ այս պայմաններում հանձնաժողովի անկախությունը պահանջում է հանձնաժողովի անդամների պատասխանատվության բարձր աստիճան և լիազորություններն իրականացնելիս, բնականաբար, մասնագիտական լավագույն ունակությունների ու կարողությունների դրսևորում և ամենակարևորը` եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու գործում քաղաքական չեզոքություն ու անկողմնակալություն: Ուզում եմ հատուկ շեշտել, որ որևէ ազդեցություն չի կարող լինել հանձնաժողովի անդամների վրա, բացի օրենքի ազդեցությունից և ձեր բարոյական չափանիշներից»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի ստեղծմամբ դրվում են այն ինստիտուցիոնալ կառույցի հիմնաքարերը, որոնք պետք է Հայաստանը դարձնեն ավելի լավ երկիր:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր անմիջական ուշադրության կենտրոնում է պահելու հանձնաժողովի աշխատանքները: Նախագահը նշել է, թե ակնկալում է, որ կարճ ժամանակում հանձնաժողովը կավարտի իր աշխատանքները՝ կապված արդյունավետ և թափանցիկ ներքին ընթացակարգերի ընդունման հետ: Հանրապետության ղեկավարի խոսքով, Նախագահի աշխատակազմն ըստ պատշաճի կապահովի հանձնաժողովի տեխնիկական սպասարկումը:
Նախագահ Սարգսյանը նշել է, թե հանձնաժողովի կայացման ու զարգացման գործում ակնկալում է աշխատանքային սերտ հարաբերություններ բոլոր այն պետական մարմինների հետ, որոնք կիրարկելու են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Սերժ Սարգսյանը կարևորել է նաև աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ՝ ընդգծելով, որ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները, նկատառումներն ու դիտողությունները պետք է պատշաճ ուշադրության արժանան: «Ծանոթ եմ բոլորիդ մասնագիտական կարողություններին, գիտեմ նաև, որ որոշ չափով ուսումնասիրել եք միջազգային փորձը, և սա հենց այն հարթակն է, որտեղ այդ գիտելիքներն ու փորձը պետք է կիրառել և պետք է կիրառել արդյունավետ»,-ընդգծել է Նախագահը:
Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել հանձնաժողովի անդամներին՝ նրանց բարձր և պատասխանատու աշխատանքում: