19
01, 2012

Սերժ Սարգսյանին իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանում Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը և տիկին Քեթրին Ջեյն Լիչը:

Նախագահը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ և համատեղ աշխատանքով Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը Եվրոպական Միության ձևաչափում ևս:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի:

← Վերադառնալ