27
01, 2012

ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ Նախագահի կողմից պարգևատրվել են ՀՀ պետական բարձր պարգևներով

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:

ՀՀ պետական բարձր պարգևների մի մասը ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրվածներին հանձնել է Նախագահի նստավայրում:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է պետական պարգևների և կոչումների արժանացածներին, մաղթել նրանց քաջառողջություն, բարի ծառայություն և հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացման ուժ ու կորով: «Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգևատրվում եք ձեր հաջողությունների և ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով»,-ասել է Սերժ Սարգսյանը:

(Պարգևատրվածների մասին տեղեկատվությունը տե՛ս կայքի «Հրամանագրեր» բաժնում)

← Վերադառնալ