17
03, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու նույն օրը տեղի ունենալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին:

Նիստին մասնակցում են ԵվրԱզԷՍ-ի անդամ և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների ղեկավարները:

← Վերադառնալ