28
05, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին:

Սարդարապատի հուշահամալիրում Նախագահն այցելել է նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:

← Վերադառնալ