26
06, 2012

Սերժ Սարգսյանը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում

Այսօր երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել «Երգող շատրվանները», ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ և ավստրիական երաժշտական արվեստի գործեր: Հրապարակում գտնվող երևանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:

← Վերադառնալ