27
07, 2012

Սերժ Սարգսյանը մասնակցել է Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացմանը

Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ին մասնակցել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրված ընդունելությանը:

Նույն օրը երեկոյան Սերժ Սարգսյանն այլ պետությունների ղեկավարների և բարձրաստիճան հյուրերի հետ ներկա է գտնվել Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
 

← Վերադառնալ