10
09, 2012

Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դափնեպսակներով է դիմավորել Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին: Հանրապետության նախագահը շնորհավորել է երրորդ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մեր օլիմպիականներին՝ փառահեղ հաղթանակի կապակցությամբ:

Երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում ի պատիվ օլիմպիական բարձունքը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականի անդամների տեղի կունենա ընդունելություն և պարգևատրման հանդիսավոր արարողություն:
 

← Վերադառնալ