Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
15
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ։ Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։ Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների...
14
07, 2026
Հանրապետության նախագահ Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։
09
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ներդրած ջանքերի համար՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։ Դեսպան Աննա Մարիա Շիկոն...
08
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախագահ Վահագն Խաչատուրյան - Պարոն վարչապետ, ուրախ եմ այս հանդիպման համար: Մենք առիթներ ունեցել ենք խոսել ընտրություններից, իհարկե, շատ անգամ ենք խոսել, բայց շատ կարևոր է այսպես պաշտոնական, հրապարակային խոսել, որ նաև այս ֆորմատով մեր գնահատականները ներկայացվի։ Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական...
02
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համատեղ աշխատանքի և համագործակցության համար: «Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար:...
02
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենի հետ։ Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում իրականացրած աշխատանքի, ինչպես նաև Հայաստան և Դանիա հարաբերությունների զարգացման, քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Հանրապետության նախագահը բարձր...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1350