19
02, 2013

ՌԴ նախագահ Վլ. Պուտինը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին


ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ:

Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին:

«Ընտրությունների արդյունքները վկայում են բնակչության շրջանում Ձեր բարձր հեղինակության, Ձեր ղեկավարությամբ իրականցվող սոցիալ-տնտեսական և արտաքին քաղաքականության ուղղությանն ակտիվ աջակցության մասին:

Համոզված եմ, որ ղեկավարվելով դաշնակցային գործընկերության սկզբունքներով՝ մենք համատեղ ջանքերով հետագայում ևս կամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների, ի շահ Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման:

Ցանկանում եմ Ձեզ, հարգելի Սերժ Ազատի, առողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
 

 

← Վերադառնալ