13
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա՝ Բրյուսելում մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
 

← Վերադառնալ