15
03, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին:

Նախագահը հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Ստուդենիկինին պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացման և Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:
 

← Վերադառնալ