05
05, 2013

Նախագահը Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում


Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան Երևանի ավագանու ընտրությունների առիթով քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում:

Նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, նշել է. «Ես քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար: Ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակը: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերն ու տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և քաղաքական կյանքում»:

 

← Վերադառնալ