09
07, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոլդովա

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:
 

← Վերադառնալ