04
10, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը:

Արդեն ավանդական դարձած «ԴիջիԹեք էքսպո-2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, դիտել տարբեր ոլորտներ ներկայացնող տեղական և արտերկրյա շուրջ 120 կազմակերպությունների արտադրատեսականին, ծանոթացել ցուցադրված տեխնոլոգիաներին և ծառայություններին, ինովացիոն համակարգերին, այդ թվում՝ ծրագրային ու համացանցային լուծումներին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսի մասնակիցների հետ իրենց ներկայացրած ընկերությունների ընթացիկ գործունեության, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի մասին:
 

← Վերադառնալ