24
05, 2014

Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահ ընտրվելուց հետո շնորհակալություն է հայտնել կուսակցական ընկերներին

 


Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ՀՀԿ Նախագահ ընտրվելուց հետո, ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագումարի պատվիրակներին՝ վստահության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համար չափազանց մեծ պատիվ է Հանրապետական կուսակցությունն առաջնորդել դեպի նոր հաջողություններ: «Ուզում եմ, որպեսզի բոլորդ համոզված լինեք, որ ես դա անելու եմ մեծ պատասխանատվությամբ»,-կուսակցական ընկերներին վստահեցրել է ՀՀԿ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը:

 

← Վերադառնալ