31
05, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ: Այն կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ:

← Վերադառնալ