12
07, 2016

Նախագահը ներկա է գտնվել «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցի բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսոն բլյու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսոն բլյու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսոն բլյու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

 

← Վերադառնալ