05
05, 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունեց Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին/Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին/Song Dongsheng, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին/Saif-Ur-Rehman Khan և ուրիշների: Հանրապետության նախագահը ներկայացրեց Հայաստանի ներդրումային գրավչությունը մի շարք ոլորտներում, ինչպես նաև նպաստավոր դիրքը Եվրասիական շուկայի և Ծոցի երկրների միջև:

Քննարկվեցին էներգետիկայի, բանկային և տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Հանրապետության նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:
 

← Վերադառնալ