26
07, 2018

Նախագահը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ Արա Խաչատուրյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:

Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարի ապրիլին Մարսելից եւ ավարտվել հուլիսի 21-ին՝ Երեւանում: Մարաթոնի ընթացքում նա անցել է 8 երկիր, 150 քաղաք եւ հաղթահարել է մոտ 5000 կմ տարածություն: Նա նաեւ ներկայացրել է իր առաջիկա ծրագրերը:

Նախագահը նշել է, որ տպավորված է լեռնագնացի յուրօրինակ նախաձեռնությամբ եւ հաջողություններ է մաղթել նրան հետագա ձեռնարկներում:

 

← Վերադառնալ