23
06, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևան: Նրա ուղերձում մասնավորապես ասված է․

«Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես փորձառու քաղաքական գործչի և իմաստուն ղեկավարի: Բարձր պրոֆեսիոնալիզմը, խորը գիտելիքները և բացառիկ պատասխանատվությունը Ձեզ թույլ են տվել նշանակալի հաջողության հասնել մեծ քաղաքականության մեջ և հեղինակության արժանանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Համոզված եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ ի շահ մեր ժողովուրդների»: 

← Վերադառնալ