30
09, 2019

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Իզմիրլյան» հիմնադրամի խորհրդի անդամ Գրեգորի Ջերեջյանին:

Հիմնադրամի ներկայացուցիչը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մասին՝ նշելով, որ գործունեության ուղղությունները հիմնականում ներառում են առողջապահության, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները: Անդրադարձ է եղել նաև առաջիկա ծրագրերին և անելիքներին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է հայրենիքում իրականցվող ծրագրերը, խրախուսել դրանց ընդլայնումը, ինչպես նաև հնարավորինս աջակցության պատրաստակամություն հայտնել: 

← Վերադառնալ