08
10, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Էրիկ Էսրաիլյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, հասարակական գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Էսրաիլյանն ասել է, որ իր համար պատիվ է վերադառնալ Հայաստան և հանդիպել Հայաստանի նախագահի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Կալիֆոռնիայի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների փոխգործակցության հնարավորություններին: Խոսվել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան գործընկերների հետ համագործակցության ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին: 

← Վերադառնալ