08
10, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի բժիշկ Ջոն Բիլեզիկյանի գլխավորած պատվիրակությանը, որի անդամները Հայաստանում մասնակցելու են օստեոպորոզի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:

Հյուրերը ներկայացրել են գիտաժողովի նպատակը, նշել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման կարևորությանը, այդ նպատակով հատկապես երիտասարդների շրջանում և Հայաստանի մարզերում կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է պրոֆեսոր Բիլեզիկյանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև կարևորել է Հայաստանում արդեն երկու տարի գործող Օստեոպորոզի կենտրոնի գործունեությունը:

← Վերադառնալ