• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Մամուլի հաղորդագրություններ

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: 
  • 26
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՄԱԿ Զարգացման ծրագրի գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Նախագահն անդրադարձել է ՄԱԶԾ-ի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կարևորությանը, մանրամասներ հիշատակելով նաև փոխգործակցության մեկնարկի, պատմության հետաքրքիր դրվագների վերաբերյալ: Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել տարիների սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ ՄԱԶԾ-ի հետ...
  • 23
    01, 2026
    Նախագահը զրույցներ է ունեցել գործընկերների հետ
Նախագահը զրույցներ է ունեցել գործընկերների հետ Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, Քուվեյթի էներգետիկայի, ջրի և վերականգնվող էներգիայի նախարար Սոբեհ Ալմուխազիմի, Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Չարլզ Հաջի, բելառուս քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընդհանուր...
  • 23
    01, 2026
    Նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Նախագահը զրույցներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, Էփըլ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորությունների և փոխգործակցության ակտիվացման...
  • 23
    01, 2026
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ, ով համաժողովին մասնակցել է առանձին համերգային ծրագրով։ Անվանի երաժիշտն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայաստանի, հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահը նրան հրավիրել է այցելել Հայաստան։ Յո Յո Ման շնորհակալություն է հայտնել հրավերի համար և պատրաստակամություն հայտնել հարմար առիթի դեպքում հանդես գալ Հայաստանում։ 
  • 23
    01, 2026
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House» Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House» Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «America House»։ «America House»-ն ԱՄՆ-ի պաշտոնական հարթակն է, որը ֆորումի օրերին ծառայում է որպես հանդիպումների և միջոցառումների կենտրոն՝ միավորելով պետական կառույցների, գործարար և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին։  
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1331
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: