15
01, 2020

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ։

Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացման մեծ փորձառություն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

← Վերադառնալ