25
01, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության ղեկավարության հետ

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Israir Airlines ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ուրի Սիրկիսի և ընկերության գործառնությունների տնօրեն Դորիթ Կալիմիի հետ:

Զրուցակիցները, մասնավորապես, խոսել են օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության, մասնավորապես Թել Ավիվի և Երևանի միջև կանոնավոր օդային չվերթների կազմակերպման հնարավորությունների մասին:

← Վերադառնալ