09
05, 2020

Հաղթանակի և խաղաղության օրը նախագաh Արմեն Սարգսյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

← Վերադառնալ