10
06, 2020

Նախագահ Սարգսյանին շնորհակալական հեռագրեր են հղել Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը

Ալ-Ֆիթր տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական հեռագրերին ի պատասխան՝ նախագահ Սարգսյանին իրենց շնորհակալական հեռագրերն են հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդը:

Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ բարեմաղթանքների համար, մաղթել քաջառողջություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարօրություն:  

← Վերադառնալ