23
06, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել վերջին տարիներին ընդլայնվող մեր բարեկամական հարաբերությունները և մեր երկրների միջև գործնական փոխգործակցությունը: Համոզված եմ, որ մեր համատեղ ծրագրերի իրագործումը բոլոր հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, հետագայում ևս կծառայեն Ուզբեկստանի և Հայաստանի շահերին»:

Շավքաթ Միրզիյոևը նախագահ Սարգսյանին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:  

← Վերադառնալ