23
06, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Թուրքմենստանի նախագահը մասնավորապես նշել է․ «Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն, ինչպես նաև հաջողություններ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր բոլոր նախաձեռնություններում և ձեռնարկներում»։

← Վերադառնալ