08
07, 2020

Վստահ եմ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի պատասխանատվությունը ժողովրդի առջև. Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Էմին ԱբգարյանիՌոմեն Ահարոնյանի և Բորիս Բախշիյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Արմենակյանի երդման արարողությունը։

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Վստահ եմ՝ շատ լավ գիտակցում եք, թե որքան բարձր է դատավորի և դատական համակարգի ներկայացուցչի պատասխանատվությունը ժողովրդի առջև: Ձեզ հաջողություն եմ մաղթում և վստահ եմ, որ ձեր պարտականություններն ամենաբարձր մակարդակով կկատարեք,-ասել է նախագահը:- Ձեր երդումով հավաստիացնում եք, որ ծառայելու եք մեր ժողովրդին, երկրին, պետությանը՝ հավատարիմ լինելով և՛ Սահմանադրությանը, և՛ օրենքներին: Հուսով եմ, որ այդ երդումը միշտ պահելու եք»:

← Վերադառնալ