06
10, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Առաջին տիկին Մելանյա Թրամփին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը վարակվել էր կորոնավիրուսով:

Նախագահ Սարգսյանը ԱՄՆ նախագահին և Առաջին տիկին Մելանյա Թրամփին մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:

← Վերադառնալ