31
12, 2020

Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել են մի շարք երկրների ղեկավարներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։

Նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի նախագահ Բորութ Պահորը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Մոնղոլիայի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգան, Մոնղոլիայի վարչապետ Ուխնաա Խուրելսուխը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: 

← Վերադառնալ