Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
06, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն-Սյունիքի մարզ համագործակցության ցանցի ղեկավար Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել արդեն երեք տասնամյակ շարունակվող ապակենտրոնացված համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր ներդրում ունի Հայաստան- Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, համայնքների միջև կապերի ամրապնդման և տեղական զարգացման ծրագրերի առաջմղման...
17
06, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Tennis Europe»-ի (Եվրոպական թենիսի ֆեդերացիա) նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենին և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանին։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հենրիկ Թորսյոե Պեդերսենին՝ Հայաստանի թենիսի ֆեդերացիային և Հայաստանում թենիսի զարգացմանն ուղղված շարունակական աջակցության համար։ Նախագահը կարևորել է «Tennis Europe»-ի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի միջև...
16
06, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման այցելությունները՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման, բարեկամության և արժեքային երկխոսության խորացման կարևոր հարթակ։ Հանրապետության նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ իր ինքնությունը և մշակութային ժառանգությունը պահպանել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված աշխարհայացքի շնորհիվ, որոնք...
07
06, 2026
Հանրապետության նախագահը մասնակցել է ԱԺ հերթական ընտրություններին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 7/46 տեղամասում կատարել է իր քաղաքացիական պարտքը և մասնակցել Հայաստանի ԱԺ հերթական ընտրությունների քվեարկությանը: Քվեարկելուց հետո նախագահը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության», - նշել է Հանրապետության նախագահը:
05
06, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին և կուսակցության նորընտիր վարչության անդամներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին և կուսակցության նորընտիր վարչության անդամներին։ Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է համագումարի անցկացումը և նորընտիր ղեկավար կազմին մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ ազգային ու համահայկական նշանակության նպատակների իրականացման։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ռամկավար-ազատական կուսակցությանը՝ տասնամյակներ...
05
06, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոյին և առաքելության ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավար Նատալի Լուազոյին և առաքելության ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է. «Վստահ ենք, որ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով, սակայն շատ կարևոր է, որ մեր գործընկերները դիտորդական առաքելություն իրականացնեն և իրենց գնահատականը տան, թե որքանով ենք մենք...
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
...
1349