28
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին

Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

← Վերադառնալ