14
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրամիության հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

← Վերադառնալ