30
12, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստվայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև՝ մասնակից լինելու ներկայացումներին: Ձմեռ Պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու-ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին: Նախագահի աշխատակազմի կողմից նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել:

← Վերադառնալ