Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
07
07, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Լաոսի նորանշանակ դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել:
Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը: