29
01, 2023

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:

← Վերադառնալ