27
02, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակին։

Նախագահը ծաղիկներ է դրել զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

← Վերադառնալ