28
02, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարին (Վլադիմիր Մարգարյան):

Արվեստագետը նախագահին է ներկայացրել իր ընթացիկ ստեղծագործական ծրագրերն ու նախաձեռնությունները: Հանրապետության նախագահն ու նկարիչը անմիջական մթնոլորտում քննարկել են երկրի մշակութային կյանքում կատարվող իրադարձությունները, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել ինչպես ստեղծագործող արվեստագետներին, այնպես էլ ընդհանուր մշակութային միջավայրի բարելավման գործին:
 

← Վերադառնալ