09
05, 2023

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Նախագահը ծաղիկներ է դրել Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

← Վերադառնալ